Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պելմենի

Ալյուրը թասի մեջ լցնել, ավելացնել ձու, խառնել: Ավելացնել կարագ: Ավելացնել աղ, խառնել: Լցնել կաթ, խմոր հունցել: Կաթը կարող է նշվածից քիչ կամ շատ դուրս գալ: Խմորից գնդիկ սարքել, փաթաթել սննդային թաղանթի մեջ, թողնել 40-45 րոպե: Պատրաստում ենք միջուկըըշ: Մսաղացով աղալ տավարի, խոզի միսն ու սոխը: Աղ ավելացնել, պղպեղ: Լավ խառնել: Խմորը 2-3 մասի բաժանել: Բարակ գրտնակել՝ 1-2մմ հաստությամբ: Բաժակի կամ հատուկ ձևակի օգնությամբ 7սմ պարագծով շրջանակներ կտրել: Յուրաքանչյուր շրջանակի մեջ 1թ/գ միջուկ դնել: Ծալել, կողքերը սեղմել: Ծայրերը առաջ բերել, կպցնել: Պելմենիները դնել սկուտեղի կամ հարթ մակերեսի վրա ու դնել սառցախցիկ: Երբ պելմենիները սառչեն, կարելի է տոպրակների մեջ դնել: Պելմենին կարելի է պատրաստելուց անմիջապես հետո եփել կամ սառչելուց հետո: Կաթսայի մեջ ջուր լցնել, աղ անել ու եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել պելմենիները, ավելացնել դափնու տերև ու հատիկավոր պղպեղ: Երբ պելմենիները ջր երեսին հայտնվեն, եփել 5-7 րոպե: Հետո հանել ծակ գդալով ու մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պելմենի

կաթ կաթ 250 մլ

ձու ձու 1 հատ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

աղ աղ 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 500 գրամ

դեղին պղպեղ դեղին պղպեղ 4 հատ

սև պղպեղ սև պղպեղ

միջուկ

խոզի միս խոզի միս 350 գրամ

տավարի միս տավարի միս 350 գրամ

սոխ սոխ 200 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2130դրամ,
իսկ կալորիականությունը ` 97 կկալ