Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պաստա բոլոնյեզե

Մանր կտրտած սոխը կարագի և ձիթայուղի խառնուրդի մեջ մարմանդ կրակով տապակել, ավելացնել մանր կտրտած բեկոնը, 2 րոպեից ավելացնել մանր կտրտած գազարը, նեխուրի ցողունները, սխտորը տապակել` մինչև բանջարեղենը թափանցիկ դառնա, ավելացնել հորթի աղացած միսը, միջին կրակով տապակել` մինչև միսը սպիտակի, ապա կարմիր չոր գինի լցնել, թողնել գինու ալկոհոլը գոլորշիանա: Լոլիկի պահածոն լավ տրորել, հյութն էլ հետը` լցնել մսի վրա, դափնու տերև դնել, չոր ռեհան փշրել, համեմել պղպեղով և քիչ աղ անել, քանի որ սոուսի աղը միայն վերջում է հնարավոր որոշել; Կաթսայի կափարիչը դնել, կրակը հնարավորինս իջեցնել, եփել 20-25 րոպե, ապա կես բաժակ ջրով բացած լոլիկի սոուս լցնել, խառնել, եփել ևս 20 րոպե: Կաթսայի մեջ ջուր տաքացնել աղ անել, մակարոնը եփել “ալ դենտե”: Սոուսը համտեսել, աղ ու պղպեղ անել, դափնու տերևը հեռացնել: Ջրքամած մակարոնը դնել ափսեի մեջ, վրան սոուս լցնել, “Պարմեզան” պանիր քերել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պաստա բոլոնյեզե

մակարոն մակարոն 300 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

նեխուր նեխուր 2 ցողուն

սխտոր սխտոր 3 պճեղ

հորթի միս հորթի միս 300 գրամ

բեկոն բեկոն 50 գրամ

կարագ կարագ 30 գրամ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

կարմիր գինի կարմիր գինի 150 մլ

լոլիկ լոլիկ 500 գրամ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

դափնու տերև դափնու տերև 1 հատ

ռեհան ռեհան 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2100դրամ,
իսկ կալորիականությունը ` 303 կկալ