Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նարնջով և գազարով լյարդ

Լյարդը լցնել տաք ջրի, ապա՝ սառը ջրի մեջ, թաղանթը հեռացնել, 1 սմ հաստությամբ երկար շերտատել: Սոխը բարակ շերտատել, գազարը ձողիկաձև կտրտել, նարնջի կեղևը քերել, հյութը քամել: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, նարնջի կեղևը թեթևակի տապակել, ավելացնել շերտատած սոխը, տապակել՝ մինչև գույնը սկսի փոխել: Մյուս տապակի մեջ էլ բուսայուղ տաքացնել, ալյուրի մեջ թավալել լյարդի շերտերը, տապակել: Սոխի վրա ավելացնել գազարը, տապակել՝ մինչև գազարն իր գույնը տա սոխին: Լյարդի տապակված կտորներին աղ անել, լցնել սպիտակ գինին, թողնել այն գոլորշիանա: Բանջարեղենին աղ ու շաքարավազ ավելացնել, լցնել նարնջի հյութը, խառնել, այս սոուսը լցնել լյարդի կտորների վրա, կափարիչ դնել, մարմանդ կրակին եփել 5 րոպե, կրակն անջատել. Մատուցել 10 րոպեից:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարնջով և գազարով լյարդ

տավարի լյարդ տավարի լյարդ 400 գրամ

նարինջ նարինջ 1 հատ

սոխ սոխ 3 գլուխ

գազար գազար 200 գրամ

սպիտակ գինի սպիտակ գինի 50 մլ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ալյուր ալյուր

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1100դրամ,
իսկ կալորիականությունը ` 235 կկալ