Նանայով և պանրով ոչխարի միս
Պատրաստեք նանայով և պանրով ոչխարի միս հետևյալ բաղադրատոմսով
Նանայով և պանրով ոչխարի միս շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Շարունակում նեք ձեզ ոչխարի մսով ընտիր ուտեստներ ներկայացնել: Մեր խոհանոցում ոչխարի և խոզի մսի հետ հաճախ ենք ուրց օգտագործել: Ոչխարի մսի հետ հրաշալի համադրվում է նաև նանան:

Ինչպես պատրաստել նանայով և պանրով ոչխարի միս
Ոչխարի բդի ոսկորը հեռացնել: Թասի մեջ խառնել աղն ու պղպեղները: Սխտորը ոչ բարակ ձողիկների կտրտել, թավալել այս խառնուրդի մեջ: Մսի մեջ սուր դանակով ճեղքեր բացել, սխտորի կտորները տեղավորել ճեղքերի մեջ: Նանա մանր կտրտել, խառնել կապույտ պանրի հետ, տրորել: Այս զանգվածը տեղադրել ոսկորի տեղում, բդի ձևը վերականգնել, կապկպել, բուսայուղով բոլոր կողմերից տապակել այնքան, որ կեղև կապի, բուդը 2-3 տակ փաթաթել ալյումինաթղթով, դնել 170* ջերմ.ջեռոցը. եփել ամեն կգ-ի հաշվով` մեկ ժամ հաշվարկով: Բուդը հանել ջեռոցից, թողնել 20 րոպե, հեռացնել ալյումինաթուղթը, մատուցել: