ՄՈՒԺՈՒԺԻ
Պատրաստեք մուժուժի հետևյալ բաղադրատոմսով
ՄՈՒԺՈՒԺԻ Վրացական Մսով ուտեստ է:

Ինչպես պատրաստել մուժուժի
Տոտիկները երկարությամբ կիսել, լավ լվանալ: Դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ջուր լցնել և եփել մարմանդ կրակի վրա 1,5-2 ժամ: Արգանակը քամել, նորից լցնել տոտիկների վրա, ավելացնել 1 բաժակ քացախ, ամբողջական սոխի գլուխները, գազարը, համեմունքները, 1/2 թեյի գդալ աղ և նորից դնել կրակին: Եփել մեկ ժամ, ջուրը նորից քամել, լցնել տոտիկների վրա, կափարիչը փակել, թողնել: Խոզի փափկամիսը մանր կտրատել, լցնել այնքան ջուր, որ միսը ծածկվի, եփել: Միսը ջրից հանել, լցնել մնացած քացախը, մեկ ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում: Մսաջուրը, որը պետք է շատ քիչ լինի, քամել: Մարինացված մսի վրա լցնել քամած արգանակը, եռացնել, կրակից վերցնել: Զգուշորեն խառնել եփած միսն ու տոտիկները մսաջրերի հետ միասին, 6-8 ժամ դնել սառնարան: Մատուցել սառը վիճակում` վրան լցնելով կտրատած կանաչ սոխ և ռեհան: