Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով տոնական ռուլետներ

Միսը կտրատել 1 սմ-անոց շերտերի: Երկու կողմից ծեծել: Սխտորը գործիքով ճզմել, քսել ամեն մսի կտորին մի կողմից, բոլոր շերտերը դնել իրար վրա: Ծածակել, դնել սառնարան: Միջուկի համար պանիրը քերել, սոխը կտրատել, տանձը մաքրել, խորանարդիկներով կտրատել: Ձուն հարել, աղ, պղպեղ ցանել, հարել: Առանձին ափսեի մեջ ալյուր լցնել: Մսի շերտերին աղ, պղպեղ ցանել, մի գդալ պանիր դնել, հետո վրան տանձ, սոխ, կանաչի դենլ և ռուլետի պես փափաթել: Ամեն ռուլետը մտցնել ալյուրի մեջ, մի քիչ թողնել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, բոլոր կողմերից ձվի խառնուրդի մեջ մտցնել, տապակել թույլ կրակով 15-20 րոպե: Թողնել մի քանի րոպե, ապա կտրատել և մատուցել խավարտի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով տոնական ռուլետներ

խոզի միս խոզի միս 500 գրամ

տանձ տանձ 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 4 պճեղ

ձու ձու

ալյուր ալյուր

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1970դրամ,
իսկ կալորիականությունը ` 98 կկալ