Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով տաք նախուտեստ

Սոխը մանր կտրտել, կարագով տապակել՝ մինչև այն թափանցիկ դառնա, ավելացնել մանր կտրտած պղպեղը, սխտորը, տապակել 12 րոպե, կրակից վերցնել, թողնել սառչի: Աղացած միսը լցնել թասի մեջ, ավելացնել ձվի դեղնուցները, մանր կտրտած ապխտած երշիկը, համեմել աղ ու պղպեղներով, լցնել սառած սոխեռածի վրա, լավ խառնել: Ձվի սպիտակուցներին աղ ու մի պտղունց կիտրոնաթթու ավելացնել, հարել՝ մինչև պինդ փրփուր ստացվի: Ջեռոցի կաղապարի մեջ ալյումինաթղթի մեծ կտոր փռել, բուսայուղ քսել: Հարած սպիտակուցները լցնել մսի զանգվածի վրա, զգուշորեն խառնել, որպեսզի պղպջակները պահպանվեն: Խճողակը լցնել կաղապարի մեջ, ալյումինաթղթի եզրերը վրա բերել: Կաղապարը դնել նախապես 200* տաքացրած ջեռոցը, այնտեղ թողնել 40 րոպե, ապա ալյումինաթաղթի եզրերը հետ քաշել, քերած պանիր շաղ տալ և կրկին դնել ջեռոցը՝ մինչև պանիրը վարդագունի: Նախուտեստը հանել ջեռոցից, թողնել քիչ սառչի, ազատել ալյումինաթղթից, կտրտել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով տաք նախուտեստ

տավարի միս տավարի միս 500 գրամ

ձու ձու 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

ապխտած երշիկ ապխտած երշիկ 150 գրամ

կարագ կարագ 30 գրամ

կիտրոնի աղ կիտրոնի աղ 1 պտղունց

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2030դրամ,
իսկ կալորիականությունը ` 300 կկալ