Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով լազանյա

Բոլոր բանջարեղենները լվանալ, մաքրել: Տաքացրած բուսայուղի մեջ տապակել կտրատած սոխը, նեխուրը, գազարը: Ավելացնել միսը, ապուխտը, մշկընկույզը, աղ, պղպեղ անել: 20 րոպե հետո ավելացնել տոմատի սոուսը, փակել, մարմանդ կրակով շոգեխաշել: Այնուհետև լցնել արգանակը, գինին, կանաչիների փունջը և շոգեխաշել 1 ժամ: Եփելուց հետո կանաչիները հանել: Լազանյայի շերտիկները եփել եռացող աղաջրի մեջ` ավելացնելով երկու ճաշի գդալ բուսայուղ, որպեսզի լազանյաները չկպչեն իրար: Լցնել քամիչի վրա, որ ջուրը քամվի: Ուղղանկյուն խմորները շարել մաքուր սրբիչի վրա և չորացնել: Տապակը յուղել, խմորներ շարել: Նրանց վրա շարել մսի շերտը,, լցնել սոուս և ծածկել քերած պանրով և կարագի կտորներով: Հետո շարել խմորների երկրորդ շերտը, լցնել միջուկի երկրորդ շերտը: Վերջում պանիր և կարագ դնել վրան: Եփել ջեռոցում 40 րոպե: Մատուցել տաք վիճակում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով լազանյա

տավարի միս տավարի միս 200 գրամ

ապուխտ ապուխտ 100 գրամ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

գազար գազար 2 հատ

նեխուր նեխուր 1 ցողուն

սոխ սոխ 2 գլուխ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 0.5 թեյի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մշընկույզ մշընկույզ

մաղադանոս մաղադանոս

ուրց ուրց

դափնու տերև դափնու տերև

սպիտակ գինի սպիտակ գինի 1 սուրճի բաժակ

լազանյայի շերտեր լազանյայի շերտեր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1170դրամ,
իսկ կալորիականությունը ` 67 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5