Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով կարկանդակ

Միսը լցնել խորը ամանի մեջ, աղ, պղպեղ ցանել: Սոխն ու կանաչին աղալ, խառնել մսին: Զանգվածը ձեռքով լավ խառնել, տեղափոխել կաթսայի մեջ, եփել՝ վրան մի բաժակ ջուր ավելացնելով: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան: Տապակել՝ անընդհատ խառնելով: Խմորը բացել այնպես, որ տապակի կրկնակի չափն ստանա: Բացված խմորը փռել տապակի վրա ( կեսը կմնա կախված): Մսի տապակված միջուկը տարածել խմորի վրա: Խմորի մյուս ծայրը բերել, ծածկել կարկանդակը: Եզրերը ծալել դեպի ներս, ամրացնել: Ձուն հարել, քսել կարկանդակի վրա: Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում, մինչև կարկանդակը կարմրի, խմորը չպետք է թույլ լինի: Այն թխված է, երբ բավականաչափ չոր է, ձեռք տալիս մատների հետքը չի մնում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով կարկանդակ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 400 գրամ

տավարի միս տավարի միս 300 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

խառը կանաչի խառը կանաչի 0.5 փունջ

աղ աղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

սև պղպեղ սև պղպեղ

ձու ձու 1 հատ

կարագ կարագ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1230դրամ,
իսկ կալորիականությունը ` 195 կկալ