Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով եվ սնկով ջեռեփուկ

Միսը լվանալ, չորացնել, կտրատել խորանարդաձև: Ալյուրը, աղը, պղպեղը խառնել: Մսի կտորները թաթախել խառնուրդի մեջ: Սոխն ու սխտորը մաքրել, նեխուրը և լոլիկը լվանալ: Սոխը, նեխուրը, լոլիկը կտրատել: Սխտորը մանրացնել: Կանաչին լվանալ, տերևներն առանձնացնել: Տապակի մեջ լցնել միսը, սոխը, սխտորը, նեխուրը: Ավելացնել կարմիր գինին, ծածկել և դնել 160 °С տաք ջեռոցի մեջ 1,5 ժամ: Ժամանակ առ ժամանակ խառնել: Սունկը լվանալ, շերտատել, բուսայուղով տապակել, մինչև հեղուկը ցամաքի: Տապակը ջեռոցից հանել, սառեցնել, ավելացնել սունկը, լոլիկը, կանաչին: Աղ, պղպեղ ցանել, խառնել: Սեղանին ալյուր ցանել, խմորը բարակ բացել: Տապակը խմորով ծածկել, ավելորդ խմորը կտրել: Կենտրոնում խմորը ծակել, թղթե խողովակ դնել, ջերմաստիճանն իջեցնել 180 °С: Խմորին հարած դեղնուց քսել, ևս 30–35 րոպե դնել ջեռոցը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով եվ սնկով ջեռեփուկ

տավարի միս տավարի միս 1.5 կգ

շամպինիոն շամպինիոն 200 գրամ

լոլիկ լոլիկ 2 հատ

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 4 պճեղ

նեխուր նեխուր 2 ցողուն

կարմիր գինի կարմիր գինի 250 մլ

ուրց ուրց 1 ցողուն

մաղադանոս մաղադանոս 2 ցողուն

ալյուր ալյուր 3 ճաշի գդալ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 2 թեյի գդալ

շերտավոր խմոր շերտավոր խմոր 500 գրամ

դեղնուց  դեղնուց 1 հատ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4330դրամ,
իսկ կալորիականությունը ` 437 կկալ