Մսով բնիկներ
Պատրաստեք մսով բնիկներ հետևյալ բաղադրատոմսով
Մսով բնիկներ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Իտալական մակարոնների մեջ բնիկների նման փաթաթած լապշան շատ գեղեցիկ ուտեստների հիմք է դառնում: Այն կարելի է նաև լցոնել, հենց դա էլ կանենք այսօր:

Ինչպես պատրաստել մսով բնիկներ
Մանր կտրտած սոխը բուսայուղով տապակել` մինչև թափանցիկ դառնա, ավելացնել քերած գազարը, մանր կտրտած նեխուրի ցողունները, տապակել 2 րոպե, ապա ավելացնել տավարի աղացած միսը, շարունակել տապակել` մինչև դուրս գցած հյութը քաշվի: Խոր տապակի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոն-բնիկները 1-1.5 րոպեով իջեցնել մեջը, հանել ջրից զգուշորեն, որպեսզի ձևը պահպանեն, տեղափոխել ջեռոցի յուղած տապակի մեջ: Մսին մանր կտրտած սխտոր, աղ ու պղպեղ անել, այս խճողակով լցոնել բնիկները, մակարոնի այնքան եփաջուր լցնել, որ հեղուկը չհասնի մակարոնի կեսին, տապակի վրա ալյումինաթուղթ քաշել, տապակը դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը: 25 րոպեից ալյումինաթուղթը հեռացնել: Բնիկների վրա քերած պանիր շաղ տալ, 10 րոպեով վերադարձնել ջեռոցը: