Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսագնդիկներ պրովանսալ

Հացը թրջել: Մի սոխը մաքրել և խորանարդաձև կտրատել: Կանաչին մանրացնել: Խառնել միսը, ձուն, սոխը: Ավելացնել հացը, որը նախապես սեղմում են` ավելորդ հեղուկը հեռացնելու համար: Աղ, պղպեղ ցանել, մանանեխ խառնել: Խճողակից գնդիկներ անել և տապակել յուղի մեջ: Հանել և դնել տաք տեղ: Մնացած սոխը, սխտորը մաքրել, կտրատել: Խնձորի կեղևը հանել, խորանարդիկներով կտրատել: Տապակել այս ամենը տապակայի յուղի մեջ: Ավելացնել ալյուրը, մի քիչ բովել: Լցնել արգանակը, խնձորի հյութը, աղ, պղպեղ անել: Մսագնդիկները մատուցել իր թանձրահյութի հետ: Կարելի է զարդարել չերրի մանր լոլիկներով, ձիթապտղով և կանաչիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսագնդիկներ պրովանսալ

տավարի միս տավարի միս 500 գրամ

հաց հաց 1 հատ

սոխ սոխ 3 գլուխ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

մանանեխ մանանեխ

կանաչ սոխ կանաչ սոխ 1 փունջ

ձու ձու 1 հատ

ձեթ ձեթ

սխտոր սխտոր 1 պճեղ

խնձոր խնձոր 1 հատ

մսի արգանակ մսի արգանակ 250 մլ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

խնձորի հյութ խնձորի հյութ 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3000դրամ,
իսկ կալորիականությունը ` 341 կկալ