Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել միսը ֆրանսիական ձևով

Խոզի փափկամիսը շերտ-շերտ կտրտել, աղ և պղպեղ ցանել ջեռոցի տապակի մեջ բուսայուղ քսել, շարել միսը, ոչ իրար շատ մոտ: Սոխը կիսալուսնաձև կտրտել, դնել մսի վրա, վրան մայոնեզ քսել: Լոլիկը կլոր-կլոր կտրտել, շարել սոխի վրա, աղ և պղպեղ ցանել, վրան լցնել քերիչով անցկացրած պանիրը: Կարտոֆիլը մաքրել, կտորների բաժանել և տապակի մեջ մսի կտորների արանքներում դնել: Նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 1 ժ.: Առաջացած մսահյութը պարբերաբար լցնել մսի վրա: Պատրաստ լինելուց 15-20 ր. առաջ հանել մսի և կարտոֆիլի վրա կրկին պանիր լցնել և դնել ջեռոցը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք միսը ֆրանսիական ձևով

խոզի միս խոզի միս 1 կգ

սոխ սոխ 4 գլուխ

լոլիկ լոլիկ 3 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մայոնեզ մայոնեզ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3880դրամ,
իսկ կալորիականությունը ` 364 կկալ