Բաղադրատոմս
Մեղրու կոլոլակ
Պատրաստեք մեղրու կոլոլակ հետևյալ բաղադրատոմսով
Մեղրու կոլոլակ շատ համեղ Մսով ուտեստ է:
Հայկական խոհանոցում աղացած մսով ուտեստներ շատ կան: Սովորական կոլոլակի տարատեսակներ ունեն գրեթե բոլոր գավառները: Դրանք իրերից տարբերվում են փոքրիկ, բայց որոշիչ մանրուքներով, որոնցով էլ ստեղծվում է ուտեստի յուրահատկությունը:

Ինչպես պատրաստել մեղրու կոլոլակ
Տավարի աղացած միսն ու խաշած կարտոֆիլը միասին տրորել այնքան` մինչև համասեռ զանգված ստացվի, ապա` ծեծած ընկույզ, չամիչ, չաման, նանա, մանր կտրտած համեմ, ձու, աղ ու պղպեղներ ավելացնել, լավ հունցել: Տապակի մեջ միջին կրակի վրա յուղ տաքացնել: Խճողակից գնդիկներ ձևավորել, թավալել ալյուրի մեջ, բոլոր կողմերից տապակել, կրակն իջեցնել, կափարիչ դնել, 5 րոպե շոգեխաշել: Մատուցելիս վրան կտրտած մաղադանոս շաղ տալ, կիտրոնի դիլիմ դնել: Մատուցել աղցանի կամ խավարտի հետ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեղրու կոլոլակ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1110դրամ,
իսկ կալորիականությունը ` 161 կկալ