Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մակարոնով և մսով ջեռեփուկ

Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, լցնել մանր կտրտած սոխը, խոշոր քերած գազարը, հենց սոխը թափանցիկ դառնա` ավելացնել աղացած միսը, շարունակել տապակել: Կաթսայի մեջ եռացող ջրին աղ անել, սպագետին եփել: Միսը համեմել աղ ու պղպեղով, բահարով, դարչինով, լոլիկի մածուկով, աջիկայով, կրակից վերցնել: Մակարոնը ջրքամել: Ջեռոցի տապակի պատերին կարագ քսել, պաքսիմատ շաղ տալ: Ջրքամած սպագետին լցնել թասի մեջ, վրան 2 ձու ջարդել, զանգվածի կեսը լցնել տապակի մեջ, հարթեցնել, վրան տարածել մսի խճողակը, ապա մակարոնի մնացած զանգվածը, հարթեցնել, վրան պաքսիմատ շաղ տալ, կարագ դնել: Եփել 180* ջերմ. ջեռոցում մոտ 20 րոպե` մինչև վարդագունի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մակարոնով և մսով ջեռեփուկ

սպագետի սպագետի 500 գրամ

տավարի միս տավարի միս 300 գրամ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

աջիկա աջիկա 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

դարչին դարչին 0,025 թեյի գդալ

գազար գազար 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

ձու ձու 2 հատ

պաքսիմատ պաքսիմատ 50 գրամ

ձեթ ձեթ

կարագ կարագ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2000դրամ,
իսկ կալորիականությունը ` 300 կկալ