Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լյարդը վենետիկյան ձևով

Տոպրակի մեջ ալյուր, աղ ու սև պղպեղ լցնել, խառնել: Լյարդի թաղանթը հեռացնել, բարակ և լայն շերտերի կտրտել, թավալել համեմված ալյուրի մեջ, ձիթայուղով 2 կողմից թեթևակի տապակել: Լյարդի կտորների վրա պետք է վարդագույն կեղև կապի: Տապակված մսակտորները տեղափոխել ափսեի մեջ, նույն յուղով տապակել կիսաօղակների կտրտած գլուխ սոխը, ավելացնել դափնու տերևները, ճզմած և ոչ մանր կտրտած սխտորը, համեմել աղ ու սև պղպեղով, սպիտակ գինի լցնել, թողնել ալկոհոլը գոլորշիանա: Խնձորները կտրել 1 սմ հաստության շրջանակների, սերմատուփը դանակի ծայրով հեռացնել: Սոխեռածի միջից հեռացնել դափնու տերևները, տապակի մեջ շարել լյարդի կտորները, խնձորի շերտերը, կարագի կտոր դնել, մի քիչ եռջուր լցնել, կրակն իջեցնել, շոգեխաշել 5-7 րոպե՝ մինչև խնձորը փափկի, բայց ձևը չկորցնի: Կանաչ սոխն ու սամիթը մանր կտրտել: Լյարդի կտորները տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, վրան սոխեռած, խնձորի շերտ դնել, լցնել գոյացած սոուսը, կանաչի և սև պղպեղ շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լյարդը վենետիկյան ձևով

տավարի լյարդ տավարի լյարդ 600 գրամ

խնձոր խնձոր 2 հատ

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

կանաչ սոխ կանաչ սոխ

սամիթ սամիթ

դափնու տերև դափնու տերև 2 հատ

կարագ կարագ 30 գրամ

ձեթ ձեթ

սպիտակ գինի սպիտակ գինի 100 մլ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1480դրամ,
իսկ կալորիականությունը ` 348 կկալ