Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լոռվա բորանի

Գառան փափկամիսը համեմել աղով, պղպեղով, մարինացնել գինու մեջ մի քանի ժամ, ցանկալի է՝ ողջ գիշեր: Ապա հանել, կտրատել, տապակել բուսայուղի մեջ: Սոխը կտրատել, լցնել մսին, տապակել: Սմբուկն օղակ-օղակ կտրել, հետո օղակները չորս մաս անել, տապակել մսի և սոխի հետ: Նեխուրի տերևներն առանձնացնել, ցողունները կտրատել երկար ձողիկների, լցնել թավայի մեջ: Ավելացնել Աշտարակ սոուսը, խառնել: Աշտարակ սոուսը պատրաստելու համար ընկույզը, սխտորը ծեծել հավանգի մեջ, ավելացնել շատ մանր կտրատած սամիթ ու համեմ, բուսայուղ: Սոուսից հետո թավայի մեջ լցնել գինին, կրակը մարմանդ դարձնել և եփել 7-8 րոպե: Ապա բորանին տեղափոխել ափսեի մեջ, զարդարել չոր լավաշով և նեխուրի կտրատած տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոռվա բորանի

գառան միս գառան միս 400 գրամ

նեխուր նեխուր 3 ցողուն

սմբուկ սմբուկ 1 հատ

լոլիկ լոլիկ 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

կարմիր գինի կարմիր գինի 0.5 թեյի բաժակ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

չոր լավաշ չոր լավաշ

սոուս սոուս 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1750դրամ,
իսկ կալորիականությունը ` 191 կկալ