Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լցոնած կիսագնդեր

Թասի մեջ լցնել լվացած և ջրքամած բլղուրը, միսը, սպիտակաձավարը, վրան կես գլուխ սոխ քերել, ավելացնել չոր նանան, բահարը, պղպեղները, մոտ 0.5 բաժակ ջուր ացելացնել և լավ հունցել: Պետք է համասեռ, կպչուն խմորի նման զանգված ստացվի, թողնել զանգվածը կես ժամ հանգստանա: Տապակի մեջ բուսայուղ լցնել, մանր կտրտած սոխը, գազարը, պղպեղներն ու նեխուրի ցողունները տապակել, համեմել աղ ու պղպեղներով, կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել, կրակն անջատել, թողնել սառչի: Մսով խճողակը մեկ անգամ էլ հունցել, եթե հանգստանալու ընթացքում զանգվածը շատ է պնդացել՝ ջուր ավելացնել: Սննդային թաղանթի վրա ձվից քիչ մեծ գունդ դնել, ձեռքով շրջանաձև բացել, վրան թաղանթ տարածել, գրտնակով 0.5 սմ հաստության հավասար շերտերի վերածել, տեղափոխել գոգավոր ամանի մեջ, վրայի սննդային թաղանթը հեռացնել: Ստացված խորության մեջ բանջարեղեն դնել, ծածկել 0.5 սմ հաստության խճողակի շրջանակով, եզրերը լավ փակել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, այն լրացուցիչ յուղել: Թասի պարունակությունը զգուշորեն շրջել ջեռոցի տապակին, կիսագնդերին բուսայուղ քսել: Տապակը դնել նախապես տաքացրած ջեռոցը, 190* ջերմությամբ եփել 30-35 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած կիսագնդեր

տավարի միս տավարի միս 300 գրամ

բլղուր բլղուր 1 թեյի բաժակ

սպիտակաձավար սպիտակաձավար 0.25 թեյի բաժակ

սև պղպեղ սև պղպեղ 0.5 թեյի գդալ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 0.5 թեյի գդալ

նանա նանա 0.5 թեյի գդալ

աղ աղ 0.5 ճաշի գդալ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 հատ

գազար գազար 1 հատ

նեխուր նեխուր 2 ցողուն

սոխ սոխ 2 գլուխ

սխտոր սխտոր 2 պճեղ

ձեթ ձեթ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 91 կկալ