Լցոնած դդմիկ
Պատրաստեք լցոնած դդմիկ հետևյալ բաղադրատոմսով
Լցոնած դդմիկ Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Մսով լցոնած դդմիկը շատ համեղ է և օգտակար: Այն ամենուր գրեթե միատեսակ են պատրաստում, սակայն համերը տարբեր են ստացվում: Պատճառը համեմունքի որոշակի փունջը և ջերմային մշակման ձևն է:

Ինչպես պատրաստել լցոնած դդմիկ
Դդմիկները կտրտել 5-6 սմ բարձրության գլանների, մեջերը փորել, միջուկը մանրացնել: Դդմիկները շատ թեթև տապակել, շարել ջեռոցի տապակի մեջ: Աղացած միսը 2 ճաշի գդալ ձիթայուղով տապակել՝ մինչև կարմրի, ավելացնել դդմիկի կտրտած միջուկները, տապակել՝ մինչև միջուկը կիսաեփ լինի, լցնել խաշած բրինձը, ավելացնել կտրտած կանաչ սոխը, տապակել՝ մինչև սոխը փափկի, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, լոլիկի տրորած պտղամիսը, մեխակ, աղ ու պղպեղ անել, կափարիչը դնել, մարմանդ կրակով եփել 5-6 րոպե: Դդմիկները լցոնել այս խճողակով, 0.5 բաժակ տաք ջուր ավելացնել, ծածկել ալյումինաթղթով և 180* ջերմությամբ ջեռոցում եփել 30 րոպե: Մածնին ճզմած սխտոր ավելացնել, չոր նանա փշրել, աղ անել, խառնել: դդմիկները մատուցել սոուսով: