Լավաշով և մսով ջեռեփուկ
Պատրաստեք լավաշով և մսով ջեռեփուկ հետևյալ բաղադրատոմսով
Լավաշով և մսով ջեռեփուկ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Քիչ ծախսով և քիչ աշխատանքով կարելի է շատ համեղ ու հետաքրքիր ուտոստ պատրաստել, այն կարող է տոնակամ սեղանին էլ մատուցվել:

Ինչպես պատրաստել լավաշով և մսով ջեռեփուկ
Կաթսայի մեջ ջուր եռացնել, բրինձ եփել: Գլուխ սոխը մանր կտրտել, բուսայուղով տապակել: Թափանցիկ դարձած սոխին ավելացնել տավարի աղացած միսը, շարունակել տապակել, համեմել աղ ու պղպեղով, լցնել ջրքամած բրինձը, խառնել, կրակից վերցնել: Կաթնաշոռը տրորել, ավելացնել մանր կտրտած կանաչ սոխը, սխտորը, սամիթը, համեմել աղ ու սև պղպեղով, խառնել: Մսով խճողակին մանր կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել: Լավաշները կիսել, ամեն կեսին կաթնաշոռով կամ մսով խճողակ դնել, երկար տոլմայի նման փաթաթել, դնել ջեռոցի յուղած տապակի մեջ: Թասի մեջ ձվերն ու մածունը լավ հարել, ավելացնել հանքային ջուրը, խառնել, լցնել ջեռեփուկի փաթեթների վրա, թողնել 20-25 րոպե, որպեսզի սոուսը ներծծվի: Եփել 180* նախապես տաքացրած ջեռոցում` մինչև կարմիր կեղև կապեն: Մատուցել կանաչ աղցանի հետ: