Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կոտլետ իմպերիալ

Հորթի միսը բաժանում ենք շերտերի կոտլետների չափով, երկու երեսից ծեծում, համեմում աղով և պղպեղով:
Կոտլետները տապակում ենք կարագով, փակ կափարիչով, դանդաղ կրակի վրա` մի քանի անգամ շրջելով: Ավելացնում ենք կտրատած սունկը և տապակում մինչև պատրաստ լինելը: Հանում ենք կոտլետները և սունկը, լցնում ենք արգանակը և եռացնում: Ձուն ջարդդում ենք, համեմում ենք աղով և հալած կարագով տապակում ենք ` ստանալով բարակ շերտ: Ձվածեղը դնում ենք ափսեյի վրա, վրան դնում ենք կոտլետը, հետո սունկը, ձվածեղի եզրերը հավաքում ենք իրար վրա, վրան լցնում ենք արգանակը և մատուցում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կոտլետ իմպերիալ

հորթի միս հորթի միս 300 գրամ

կարագ կարագ 70 գրամ

մսի արգանակ մսի արգանակ 60 գրամ

սունկ սունկ 80 գրամ

ձու ձու 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1450դրամ,
իսկ կալորիականությունը ` 298 կկալ