Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կոճապղպեղի սոուսով խոզի միս

Խոզի փափկամիսին քսել տերիյակի սոուս, թողնել 10 րոպե մարինացվի: Լորի ձվերի վրա սառը ջուր լցնել, դնել կրակին, եռալուց հետո` եփել 5 րոպե: Տապակը դնել միջին կրակին, 1 թ.գդալ բուսայուղ լցնել, խոզի միսը բոլոր կողմերից թեթևակի տապակել, ապա տեղափոխել նախապես 180* տաքացրած ջեռոցը, եփել 15-20 րոպե: Ամանի մեջ 30 մլ ձիթայուղ, կիտրոնի հյութ, մեղր լցնել, ավելացնել կիտրոնի քերած կեղևը, սխտորն ու կոճապղպեղը, աղ ու սև պղպեղ անել, հարել: Ափսեի մեջ դնել խոշոր կտրտած մարոլի տերևները, կտրտած կարմիր մարինացված պղպեղը, լցնել սոուսը, խառնել: Խոզի միսը հանել ջեռոցից, թողնել 5 րոպե հանգստանա, շերտատել, դնել աղցանի վրա, կողքերին մաքրած և կիսած լորի ձվեր դնել, կտրտած կանաչ սոխ շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կոճապղպեղի սոուսով խոզի միս

խոզի միս խոզի միս 400 գրամ

լորի ձու լորի ձու 4 հատ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 4 հատ

հազարի տերևներ հազարի տերևներ 0,5 փունջ

կանաչ սոխ կանաչ սոխ 3 հատ

կոճապղպեղ կոճապղպեղ

մեղր մեղր 1 թեյի գդալ

ձեթ ձեթ 30 մլ

սխտոր սխտոր 2 պճեղ

ձեթ ձեթ 1 թեյի գդալ

կիտրոն կիտրոն 0,5 հատ

սոուս սոուս 50 մլ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1720դրամ,
իսկ կալորիականությունը ` 380 կկալ