Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կճուճ

Միսը կտրատել ոչ մեծ կտորների: Լոբին մաքրել, մասերի բաժանել: Պղպեղը չորս մասի բաժանել, սերմատուփը հեռացնել: Կճուճների մեջ շարել կտրատած կարտոֆիլը, օղակ-օղակ կտրատած սոխը, պղպեղի շերտերը, կտրատած լոլիկները: Սմբուկը շերտատել, շարել կճուճների եզրերով՝ մնացած բանջարեղենի կողքերով: Բանջարեղենի վրա դնել մսի կտորները, աղ, պղպեղ ցանել: Վրան եռացած ջուր լցնել այնպես, որ կճուճի պարունակությունը հազիվ ծածկվի: Ավելացնել կտրատած կանաչին ու դնել ջեռոցի մեջ: Մատուցել մեկուկես-երկու ժամ անց, հենց նույն կճուճներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կճուճ

ոչխարի միս ոչխարի միս 400 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 4 հատ

լոլիկ լոլիկ 2 հատ

կանաչ լոբի կանաչ լոբի 100 գրամ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 հատ

սմբուկ սմբուկ 1 հատ

համեմ համեմ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1150դրամ,
իսկ կալորիականությունը ` 292 կկալ