Կաղամբով լազանյա
Պատրաստեք կաղամբով լազանյա հետևյալ բաղադրատոմսով
Կաղամբով լազանյա շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Իտալական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը լազանյան է: Այս ուտեստի մեջ խմորաշերտեր են օգտագործում, որոնք կարելի է փոխարինել կաղամբի տերևներով, դրա հաշվին ուտեստի կալորիականությունը կպակասի, օգտակարությունը` կավելանա, իսկ համը` չի տուժի:

Ինչպես պատրաստել կաղամբով լազանյա
Կաղամբի կոթը կտրել հանել, իջեցնել եռացող ջրով կաթսայի մեջ, փափկած տերևները դնել քամիչի մեջ: Սոխը մանր կտրտել, ձիթայուղով տապակել` մինչև թափանցիկ դառնա, ավելացնել աղացած միսը, խառնելով տապակել: Լոլիկը խյուսի վերածել, լցնել մսի վրա, ավելացնել խոշոր կտրտած ընկույզը, սխտորն ու կանաչիները, ծածկել, 5 րոպե շոգեխաշել: Ջեռոցի տապակի մեջ ալյումինաթուղթ փռել, յուղել, կաղամբի շերտ փռել, մսի խճողակ լցնել. Կրկնել 5-6 անգամ, երեսի շերտը պետք է կաղամբ լինի: Թասի մեջ ձվերն ու կաթը հարել, համեմել աղ ու պղպեղներով, մշընկույզով, լցնել տապակի մեջ, դանակի ծայրով լազանյան ծակծկել, վրան քերած պանիր շաղ տալ, եփել 180*ջերմ.ջեռոցում 25-30 րոպե: