Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարտոֆիլով և մսով ռուլետ

Մանր անցքերով քերիչը յուղել, նախապես խաշած կարտոֆիլը քերել: Ձվերը ջարդել թասի մեջ, աղ անել, հարել, ավելացնել հալեցրած կարագը, թթվասերը, պղպեղներ անել, հարել, ապա ավելացնել կարտոֆիլի քերած զանգվածը, օսլան, փխրեցուցիչը ու այնքան ալյուր, որ ձեռքերին չկպչող, բայց փափուկ խմոր ստացվի: Խմորը գնդել, ծածկել, թողնել 30 րոպե հանգստանա: Տապակի մեջ քիչ բուսայուղ լցնել, տավարի աղացած միսը թեթևակի տապակել, ավելացնել մանր կտրտած սոխը, 3-4 րոպե տապակել, համեմել աղ ու պղպեղներով, կափարիչ դնել, մարմանդ կրակին շոգեխաշել. Վերջում մանր կտրտած մաղադանոս լցնել, խառնել և կրակն անջատել: Հանգստացած խմորը 5-6 մմ հաստության գրտնակել, վրան տարածել խճողակը, ռուլետ փաթաթել, 5 սմ երկարության կտորների կտրել, շարել ջեռոցի յուղաթուղթ փռած տապակին, երեսին կաթ քսել: Տապակը դնել նախապես 200* տաքացրած ջեռոցը, թողնել 35-40 րոպե. Ընթացքում մի քանի անգամ ռուլետները օծել կաթով, որպեսզի գեղեցիկ գույն ստանան: Մատուցել աղցանի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարտոֆիլով և մսով ռուլետ

կարտոֆիլ կարտոֆիլ 300 գրամ

ալյուր ալյուր 300 գրամ

օսլա օսլա 1 ճաշի գդալ

կարագ կարագ 40 գրամ

ձու ձու 2 հատ

ձեթ ձեթ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

տավարի միս տավարի միս 200 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

կաթ կաթ 0.5 թեյի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1220դրամ,
իսկ կալորիականությունը ` 355 կկալ