Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կարտոֆիլ լցոնած

Կարտոֆիլը եփել աղաջրի մեջ, թողնել սառչի, մաքրել, կիսել: Թեյի գդալով փորել, հանել միջուկը, կտրտել: Ապխտած միսը նույնպես կտրտել: Կանաչին մանր կտրտել, իսկ լոլիկը կտրտել խորանարդիկներով: Կարտոֆիլի կտրտած միջուկը, կանաչին, լոլիկը և ապխտած միսը խառնել, ավելացնել աղ, պղպեղ, մայոնեզ և լավ խառնել: Պանիրն անցկացնել քերիչով: Ստացված խառնուրդով լցոնել կարտոֆիլը, վրան լցնել պանիրը: Նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը դնել այնքան, մինչև պանիրը կարմրի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարտոֆիլ լցոնած

կարտոֆիլ կարտոֆիլ 1 կգ

խոզապուխտ խոզապուխտ 300 գրամ

լոլիկ լոլիկ 200 գրամ

կանաչի կանաչի

մայոնեզ մայոնեզ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 312 կկալ