Իզմիրի քուֆթա ոչխարի մսով
Պատրաստեք իզմիրի քուֆթա ոչխարի մսով հետևյալ բաղադրատոմսով
Իզմիրի քուֆթա ոչխարի մսով Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Հայկական քուֆթաներից ամենաշքեղը, թերևս, Աշտարակի քուֆթան է: Այն մի քիչ հեքիաթային ուտեստ է, քանի որ եփած ձուն դնում են խաշած ճտի փորի մեջ, ճուտը դնում են մի մեծ քուֆթայի մեջ և եփում: Դե՝ բոլորս էլ գիտենք, որ ամենօրյա կերակուր պատրաստելը այդքան ջանք չի պահանջում: Առաջարկում ենք այսօր Իզմիրի քուֆթա եփել: Այն կարելի է սովորական օրերի կերակուր համարել:

Ինչպես պատրաստել իզմիրի քուֆթա ոչխարի մսով
Ոչխարի աղացած մսին ավելացնել քերած սոխը, դեղնուցը, համեմել աղ ու պղպեղներով, չոր թարխունով, լավ հունցել, ընկույզի մեծության գնդեր ձևավորել, թավալել ալյուրի մեջ, տապակել յուղով: Զուգահեռ 1 ճ.գդալ ալյուրը բովել, 1 բաժակ սառը ջրով բացել, հասցնել եռման աստիճանի,ավելացնել լոլիկի մածուկը, համեմել, լցնել քուֆթայի վրա, մարմանդ կրակին եփել 10 րոպե: Մատուցելիս վրան կարմիր պղպեղ և կտրտած կանաչի շաղ տալ: