Իզմիրի քուֆթա
Պատրաստեք իզմիրի քուֆթա հետևյալ բաղադրատոմսով
Իզմիրի քուֆթա շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Պոլսահայերի խոհանոցը շատ հարուստ է, այն բուն հայկական խոհարարական ավանդույթների և տեղի խոհանոցի համադրությունն է, աչքի է ընկնում բազմազանությամբ և համեմունքների առատությամբ:

Ինչպես պատրաստել իզմիրի քուֆթա
Տոստի հացի կեղևները կտրել – հեռացնել, միջուկի վրա մի քիչ ջուր լցնել, թողնել 3 րոպե: 1 գլ սոխը մանր կտրտել, լցնել աղացած մսի վրա, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, նանան, զիրան, մզած հացը, համեմել աղ ու պղպեղներով, լավ հարել, երկարուկ քուֆթաներ ձևավորել, շարել ջեռոցի յուղած տապակի մեջ: Եփել շատ տաք` 250 աստիճան ջերմ.ջեռոցում` 15-20 րոպե: Կարտոֆիլը խոշոր կտրտել, տապակի մեջ ուժեղ կրակով տապակել` մինչև ոսկեգույն կեղև առաջանա, աղ անել, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: 1 գլ.սոխը մանր կտրտել 2 ճ.գդալ բուսայուղով տապակել, ավելացնել 150 մլ ջրով բացած աջիկան, խառնել, կրակից վերցնել: Կարտոֆիլի կտորները լցնել քուֆթայի վրա, ավելացնել սոխեռածը, լոլիկի խոշոր կտորները, ծիծակները, դրանց վրա բուսայուղ քսել և վերադարձնել ջեռոց: Եփել 200 աստիճան ջերմությամբ` ևս 20 րոպե, մատուցելիս կտրտած մաղադանոս շաղ տալ: