Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել իտալական մսագնդիկներ

Հացի կեղևը կտրել: Հացը դնել ափսեի մեջ, վրան կաթ լցնել, թողնել ներծծվի: Թասի մեջ դնել միսը, սխտորը, մաղադանոսը, ձուն, կաթով թրջած հացը, համեմել աղով, պղպեղով, լավ խառնել: Բաժանել 20 փոքրիկ գնդիկների, թաց ձեռքերով կլորացնել, թաթախել ալյուրի մեջ: Մեծ թավայի մեջ բուսայուղ տաքացնել, մսագնդիկները տապակել, բոլոր կողմերից կարմրեցնել: Քամիչով հանել և տեղափոխել ուրիշ կաթսայի մեջ: Պահածոյացված լոլիկները խյուս դարձնել, լցնել մսագնդիկների վրա: Ավելացնել ռեհան, շաքարավազ, թողնել մարմանդ կրակի վրա, 20-25 րոպե, մինչև սոուսը թանձրանա: Մատուցել մակարոնեղենի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք իտալական մսագնդիկներ

հաց հաց 150 գրամ

կաթ կաթ 3 ճաշի գդալ

տավարի միս տավարի միս 450 գրամ

սխտոր սխտոր 1 պճեղ

մաղադանոս մաղադանոս 1 ճաշի գդալ

ձու ձու 1 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ալյուր ալյուր 4 ճաշի գդալ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

պահածոյացված լոլիկ պահածոյացված լոլիկ 400 գրամ

ռեհան ռեհան 1 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1820դրամ,
իսկ կալորիականությունը ` 231 կկալ