Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել իսպանական պահածո

Նշի վրա ջուր լցնել, թողնել փափկի, կլպել: Թակածոները ձեռքով տափակացնել, համեմել աղ ու պղպեղներով, բուսայուղ քսել: Տապակը տաքացնել, մսակտորը երկու կողմից տապակել` մինչև կեղև կապի, տեղափոխել ափսեի մեջ: Սոխն ու սունկը մանր կտրտել, նույն յուղով տապակել, համեմել աղով, պղպեղով, մի պտղունց մեխակով, տապակել` մինչև ջուրը քաշվի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել: Տապակի մեջ ավելացնել սպիտակ գինին, ճզմած սխտորը, կեղևած, ծեծած նուշը, կտրտած մաղադանոսը: Խաշած բրինձին դեղին գույն տալու համար` քրքումի կամ զաֆրանի վրա քիչ գոլ ջուր լցնել, քողնել թրմվի: Բրինձը պատրաստ լինելուց 3 րոպե առաջ այդ թուրմը լցնել վրան, խառնել: Երբ սոուսը սկսի եռալ` թակածոներն էլ դնել տապակի մեջ, ավելացնել քերած դառը շոկոլադը, 0.5 բաժակ եռջուր լցնել, կափարիչը ծածկել, մարմանդ կրակով 5-6 րոպե եփել: Բրինձը ջրքամել, սեղմելով տեղավորել թասի կամ բաժակի մեջ, շրջել ափսեի մեջ, կողքին սոուսով մսակտորներ դնել, զարդարել կանաչու տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք իսպանական պահածո

խոզի միս խոզի միս 500 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

սունկ սունկ 100 գրամ

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

մեխակ մեխակ

սխտոր սխտոր 1 պճեղ

նուշ նուշ 50 գրամ

շոկոլադ շոկոլադ 50 գրամ

բրինձ բրինձ 100 գրամ

սպիտակ գինի սպիտակ գինի 0,5 թեյի բաժակ

շաֆրան շաֆրան 1 պտղունց

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2360դրամ,
իսկ կալորիականությունը ` 101 կկալ