Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հորթի մսով ռուլետ

Հորթի փափկամսից բարակ շերտեր կտրտել, մնացած միսը աղալ: Լցոնը պատրաստելու համար` սունկը և սոխը խոշոր կտրտել, բուսայուղով տապակել, ավելացնել աղացած միսը, թեթևակի տապակել, համեմել աղ, պղպեղներով, մշընկույզով, ավելացնել կաթով թրջած հացը, խառնել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, կրակից վերցնել, թողնել սառչի: Մսաշերտի վրա սննդային թաղանթ փռել, ծեծել` մինչև բարակ շերտ ստացվի, համեմել աղ ու պղպեղներով: Սեղանին սննդային թաղանթ փռել, վրեն մսաշերտն այնպես փռել, որ մի ամբողջական ուղղանկյուն շերտ ստացվի, միացման տեղերն էլ թեթևակի ծեծել, որպեսզի շերտերը սոսնձվեն: Խճողակին խորանարդաձև կտրտած խաշած ձու, անկորիզ ձիթապտուղ ավելացնել, խառնել: Մսաշերտի եզրով դնել միջուկը, թաղանթի օգնությամբ, գլան փաթաթել, կողքի բաց մասերը դեպի ներս սեղմել, բամբակե թելով կապկպել: Բուսայուղը տապակի մեջ տաքացնել, գլանը բոլոր կողմերից թեթևակի տապակել, կողքերին շարել խոշոր կտրտած գազարը, 4 կտոր արված սոխը, շարունակել տապակել, ապա լցնել գինին և արգանակը, կափարիչ դնել, ուժեղ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, ապա կրակն իջեցնել, եփել 45 րոպե, 15-20 րոպեն մեկ` գլանը շրջելով: Միսը թողնել տապակի մեջ 15 րոպե հանգստանա, 1.5 սմ լայնությամբ կտրտել, շարել սկուտեղի մեջ, զարդարել մարոլի տերևներով, մի քիչ սոուս ցողել` մնացած սոուսը` մատուցել առանձին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հորթի մսով ռուլետ

հորթի միս հորթի միս 800 գրամ

սունկ սունկ 200 գրամ

սոխ սոխ 3 գլուխ

հաց հաց 0,5 հատ

ձու ձու 2 հատ

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

մշընկույզ մշընկույզ

ձեթ ձեթ

սպիտակ գինի սպիտակ գինի 0,5 սուրճի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձիթապտուղ ձիթապտուղ

հազարի տերևներ հազարի տերևներ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2780դրամ,
իսկ կալորիականությունը ` 472 կկալ