Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հորթի միսը հունգարական ձևով

Տաքացնել ձիթայուղը կաթսայի մեջ, ավելացնել կտրտած սոխը, ճզմած սխտորը և խորանարդիկներով կտրտած հորթի միսը, տապակել 3-4ր.: Հետո ավելացնել կարմիր պղպեղը և էլի 1ր. տապակել: Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները՝ մանր կտրտած լոլիկը, շաքարավազը, աղը, պղպեղը, արգանակը, ոսպը և եռալուց հետո մանր կրակի վրա 20ր. եփել՝ պարբերաբար խառնելով: Այնուհետև հանել կափարիչը և 15-20ր. կրկին եփել՝ մինչև թանձրանա: Մատուցել բրնձի հետ, կարելի է ձևավորել թարմ լոլիկով և մաղադանոսով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հորթի միսը հունգարական ձևով

ձեթ ձեթ 1 ճաշի գդալ

սոխ սոխ 1 հատ

սխտոր սխտոր 1 պճեղ

հորթի միս հորթի միս 500 գրամ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ 2 թեյի գդալ

լոլիկ լոլիկ 400 գրամ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի գդալ

ոսպ ոսպ 150 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մաղադանոս մաղադանոս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1880դրամ,
իսկ կալորիականությունը ` 293 կկալ