Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գարեջրի սոուսով մսագնդեր

Սպիտակ հացի վրա ջուր լցնել, թողնել փափկի: Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 1 ճաշի գդալ բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, կրակից վերցնել, թողնել սառչի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել: Հացը լավ մզել, ավելացնել աղացած մսի վրա, ձու ջարդել, ավելացնել սառած սոխեռածը, համեմել աղ ու սև պղպեղով, լավ հունցել: Զանգվածից թաց ձեռքերով փոքր մսագնդեր ձևավորել, բուսայուղով տապակել, տեղափոխել ափսեի մեջ: Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 2 ճաշի գդալ բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել ալյուրը, տապակել 1 րոպե, կրակից վերցնել, ավելացնել գարեջուրը, հարել, որ գնդեր չառաջանան, համեմել աղով, սև պղպեղով և մշընկույզով, դնել կրակին, թողնել եռ գա, գնդերը տեղափոխել սոուսի մեջ, եփել 15 րոպե. Մատուցել ջրքամած բրնձի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գարեջրի սոուսով մսագնդեր

տավարի միս տավարի միս 300 գրամ

հաց հաց 0.5 հատ

ձու ձու 1 հատ

սոխ սոխ 2 գլուխ

ձեթ ձեթ

ալյուր ալյուր 3 ճաշի գդալ

գարեջուր գարեջուր 0.5 լիտր

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մշընկույզ մշընկույզ

մաղադանոս մաղադանոս 0.5 փունջ

բրինձ բրինձ 1 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1190դրամ,
իսկ կալորիականությունը ` 213 կկալ