Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գառան միս

Ջեռոցը տաքացնել 180 °С: Ալյուրը խառնել աղին, պղպեղին: Խառնուրդը քսել գառան կողերի մսի վրա: Սխտորը ճզմել, քսել ոսկորների արանքում: Բուսայուղը տաքացնել, գառան միսը դնել թավայի մեջ, մսի ոսկորները դեպի վեր և տապակել: Միսը հանել, թավայի մեջ լցնել կտրատած լոլիկները, կիտրոնը, դարչինը, մեխակը, չիլին: Միսը նորից դնել թավայի մեջ, այս անգամ ոսոկրները ներքև: Խառնել գինին, կես բաժակ ջուր և տոմատի մածուկը: Խառնուրդը լցնել թավայի մեջ: Թիթեղով փակել տապակը և մեկ ժամ եփել: Այնուհետև հանել թիթեղը և եփել ևս մեկ ժամ: Կտրատել միսը, չթողնելով սառչի: Սոուսը եփել, մինչև թանձրանալը, լցնել մսի վրա: Զարդարել կիտրոնի շերտերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գառան միս

ալյուր ալյուր 50 գրամ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

գառան միս գառան միս

սխտոր սխտոր 1 պճեղ

ձեթ ձեթ 6 թեյի գդալ

լոլիկ լոլիկ 500 գրամ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

դարչին դարչին 1 պտղունց

մեխակ մեխակ 3 հատ

կծու պղպեղ կծու պղպեղ 1 հատ

սպիտակ գինի սպիտակ գինի 0.5 թեյի բաժակ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 6 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 150դրամ,
իսկ կալորիականությունը ` 7 կկալ