Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գառան կողեր նանայի սոուսով

Տապակի մեջ լցնել համեմի սերմը, քիմիոնը, բովել մոտ 2 րոպե` մինչև բույրը բացվի, լցնել հավանգի մեջ և տրորել: Այս խառնուրդին ավելացնել աղ, սև պղպեղ, կարմիր կծու պղպեղի փաթիլներ, լավ խառնել: Գառան ամբողջական կողերը այս խառնուրդով լավ տրորոլ, մինչև ստացվի համեմունքի կեղև: Տապակի մեջ 1 ճ. գդալ ձիթայուղ լցնել, գառան կողերը տապակել յուղը դեպի ներքև, մինչև կեղև կապի, շրջել տեղափոխել 200 աստիճան տաքացրած ջեռոցը, եփել` մինչև միսը պատրաստ լինի:
Սոուս պատրաստելու համար սխտորը մանր կտրտել, տրորել, ավելացնել լայմի հյութը, մեղրը, քացախը, կտրտած կանաչիները, նանան, աղ ու պղպեղ անել, միասին տրորել կամ գործիքով հարել, ավելացնել ձիթայուղ, մեկ անգամ էլ հարել: Գառան կողերը ջեռոցից հանել, թողնել 5 րոպե հանգստանան, դնել մատուցվող ափսեի մեջ, սոուս լցնել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գառան կողեր նանայի սոուսով

գառան միս գառան միս 600 գրամ

համեմի սերմ համեմի սերմ 1.5 ճաշի գդալ

քիմիոն քիմիոն 1.5 ճաշի գդալ

կծու կարմիր պղպեղ կծու կարմիր պղպեղ 1 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ 1 սուրճի բաժակ

մեղր մեղր 1 ճաշի գդալ

քացախ քացախ 1 ճաշի գդալ

լայմ լայմ 1 հատ

սխտոր սխտոր 1 պճեղ

համեմ համեմ 50 գրամ

նանա նանա 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3530դրամ,
իսկ կալորիականությունը ` 265 կկալ