Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ֆրանսիական տոլմա

Կաղամբի թերթիկները առանձնացնել, եռացող ջրի մեջ գցել տասը րոպե: Հանել, հովացնել: Գազարը մանր կտրատել: Հինգ րոպե եփել աղաջրում: Տավարի աղացած միսը, կես գլուխ կտրատած սոխը և սխտորը խառնել: Ավելացնել աղ, գազար, խառնել կրկին: Լոլիկների կեղևը հանել: Լոլիկները, մնացած սոխը, կանաչ սոխը, բուլղարական պղպեղը մանրացնել: Մսի խճողակը փաթաթել խաշած կաղամբի թերթերի մեջ, շարել կաթսայի մեջ: Մի փոքր գետնանուշի ձեթ լցնել: Թույլ կրակի վրա եփել: Մատուցել բրնձի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆրանսիական տոլմա

կաղամբ կաղամբ 2 կգ

տավարի միս տավարի միս 1 կգ

գազար գազար 500 գրամ

լոլիկ լոլիկ 8 հատ

սոխ սոխ 2 գլուխ

գետնանուշի ձեթ գետնանուշի ձեթ

հավի արգանակի հավի արգանակի 50 գրամ

պղպեղ պղպեղ 2 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ 1 ցողուն

սխտոր սխտոր

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3870դրամ,
իսկ կալորիականությունը ` 474 կկալ