Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ֆրանսիական ձևով խոզի միս

Միսը լվանալ, չորացնել և հորիզոնական կտրել՝ 0,8 սմ-անոց շերտերի բաժանելով: Յուրաքանչյուր շերտը ծեծել, աղով և պխղպեղով համեմել, թողնել 30ր.: Մաքրել սոխը, կիսալուսնաձև կտրտել, պանիրն անցկացնել քերիչով, իսկ լոլիկը կլոր-կլոր կտրտել: Լվանալ սնկերը, շերտ-շերտ կտրտել: Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, շարել մսի կտորները, վրան դնել սոխը, այնուհետև՝ սունկը: Սնկի վրա դնել լոլիկը, աղ ցանել և վրան պանիր լցնել: Վերջապես այս ամենի վրա մայոնեզ քսել և դնել նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը, թողնել 25 ր.:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆրանսիական ձևով խոզի միս

խոզի միս խոզի միս 500 գրամ

լոլիկ լոլիկ 2 հատ

սունկ սունկ 150 գրամ

սոխ սոխ 2 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2380դրամ,
իսկ կալորիականությունը ` 149 կկալ