Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել երևանյան տոլմա

Խաղողի տերևների վրա եռջուր լցնել, դնել մի կողմ: Ոչխարի աղացած մսին ավելացնել կարագ, աջիկա, փշրել չոր կանաչիները, խառնել, ապա ավելացնել մանր կտրտած գլուխ սոխերը, 2 պճ.ճզմած սխտորը, մանր կտրտած թարմ կանաչիները, աղ ու պղպեղներ անել, ավելացնել բրինձը, մի քիչ սառը ջուր լցնել, զանգվածը լավ հունցել, թողնել մի քիչ հանգստանա: Կաթսայի հատակին խաղողի մի քանի տերև փռել: Խաղողի տերևներին խճողակ դնել, տոլմաներ փաթաթել, շարել կաթսայի մեջ, վրան խաղողի տերևներ փռել, ափսե շրջել, այնքան եռջուր լցնել, որ մակարդակը հասնի ափսեի եզրին, դնել ուժեղ կրակին: Հենց սկսի եռալ` կրակն իջեցնել, եփել 35-40 րոպե: Մածունին 1-2 պճեղ ճզմած սխտոր և քիչ աղ ավելացնել, հարել: Տոլման մատուցել սխտոր-մածունի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք երևանյան տոլմա

ոչխարի միս ոչխարի միս 500 գրամ

բրինձ բրինձ 100 գրամ

կարագ կարագ 50 գրամ

կանաչի կանաչի

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

համեմ համեմ 0,5 փունջ

սոխ սոխ 3 գլուխ

սխտոր սխտոր 3 պճեղ

աջիկա աջիկա 2 ճաշի գդալ

խաղողի տերևներ խաղողի տերևներ

սև պղպեղ սև պղպեղ

աղ աղ

մածուն մածուն 1 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1720դրամ,
իսկ կալորիականությունը ` 191 կկալ