Տավարի մսով ձվով ռուլետ
Պատրաստեք տավարի մսով ձվով ռուլետ հետևյալ բաղադրատոմսով
Տավարի մսով ձվով ռուլետ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Վերջին շրջանում շատերն են գերադասում այսպես ասած “տնակա ուտելիքը”: Դա վերաբերվում` նաև երշիկեղենին: Առաջարկում ենք ձվով ռուլետ պատրաստել, որը հիշեցոնւմ է Շուշվա կոլոլակ, սակայն ի տարբերություն նրան, պատրաստելը մեծ վարպետություն չի պահանջում:

Ինչպես պատրաստել տավարի մսով ձվով ռուլետ
Սոխը մանր կտրտել, քիչ բուսայուղով տապակել` մինչև թափանցիկ դառնա: Հացի վրա ջուր լցնել, թողնել փափկի: Սոխեռածին մանր կտրտած նեխուրի ցողուն, ծիծակ ավելացնել, տապակել 1-2 րոպե, ավելացնել մանր կտրտած խոզապուխտն ու մաղադանոսը, անմիջապես կրակն անջատել, լցնել թասի մեջ: Հացը մզել, փշրել սոխեռածի վրա, ավելացնել 1 ձու, աղացած միսը, համեմել մշընկույզով, աղ ու պղպեղներով: Ջեռոցի երկարուկ տապակի մեջ ալյումինաթղթի մեծ կտոր փռել, տեղավորել խճողակի կեսը, շարել խաշած և կլպած ձվերը, վրան տեղավորել մնացած խճողակը, հարթեցնել, ալյումինաթուղթը վրա բերել, դնել 180* տաքացրած ջեռոցը, եփել 45-50 րոպե, ապա ալյումինաթուղթը բացել, թողնել երեսը կարմրի: Ջեռեփուկը ազատել ալյումինաթղթից, կտրտել: