Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձվով ռուլետ

3 ձու պինդ խաշել: Ոչխարի աղացած մսին ավելացնել մանր կտրատած մաղադանոս, 1 գլուխ սոխ, 2 ցողուն մաղադանոս, քերած կամ մանր կտրտած պանիր, աղ, պղպեղներ, նանա ավելացնել, լավ հունցել, մի կողմ դնել: Տավարի մսից լանգետի կտորներ կտրել, դրանք լավ թակել: Սննդային թաղանթի վրա մսաշերտերն այնպես դասավորել, որ մի մսաշերտը ծածկի մյուսի եզրը և ուղղանկյուն պատկեր ստացվի: Ստացված մեծ մսաշերտին սննդային թաղանթ փռել, թեթևակի թակել, որպեսզի մսաշերտերը սոսինձվեն: Վերևի թաղանթը հեռացնել: Մսաշերտը համեմել աղ ու պղպեղներով, վրան տարածել ոչխարի խճողակը, երկարությամբ շարել կլպած ձվերը, թաղանթի օգնությամբ ռուլետ փաթաթել, թելով կապկպել: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ռուլետը բոլոր կողմերից տապակել: Կողքին տապակել նաև խոշոր կտրատած 1 գլուխ սոխը, ապա այնքան եռջուր լցնել, որ հասնի ռուլետի կես բարձրությանը, ջրի մեջ գցել խոշոր կտրատած գազարը, նեխուրի ցողունը, 2 թուփ մաղադանոսը, կափարիչ դնել և մարմանդ կրակին եփել մոտ մեկ ժամ: Ընթացքում մի քանի անգամ շուռումուռ տալ: Ռուլետը սառեցնել արգանակի մեջ: Մատուցել շերտատած, զարդարել թարմ բանջարեղենով, ձիթապտղով: Արգանակը հարել, մատուցել տաք:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձվով ռուլետ

տավարի միս տավարի միս 700 գրամ

ոչխարի միս ոչխարի միս 300 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

մաղադանոս մաղադանոս 1 փունջ

ձու ձու 3 հատ

սև պղպեղ սև պղպեղ 0.5 թեյի գդալ

նանա նանա 0.5 թեյի գդալ

գազար գազար 1 հատ

նեխուր նեխուր 2 ցողուն

աղ աղ

վարունգ վարունգ

լոլիկ լոլիկ

ձիթապտուղ ձիթապտուղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3080դրամ,
իսկ կալորիականությունը ` 481 կկալ