Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ձվով մարդաթել

Թասի մեջ գցել աղացած միսը, լոլիկի մածուկը, ճզմած սխտորը, բահարը, աղն ու պղպեղը, վրան 1 ձու ջարդել և 2 ճ.գդալ պաքսիմատ լցնել, զանգվածը լավ հարել: Մեկ հում ձվի սպիտակուցն առանձնացնել, հարել: Մսի զանգցածից ձվի չափ կտոր վերցնել, տափակացնել, խաշած և կլպած ձու դնել, եզրերը վրա բերել, գնդի ձև տալ, թաթախել ապիտակուցի, թավալել պաքսիմատի մեջ, տապակել առատ բուսայուղով: Մատուցել մուհամմարա սոուսով:
ՄՈՒՀԱՄՄԱՐԱ ՍՈՈՒՍ
Այս կծու սոուսը սովորաբար մատուցում են մսեղեն կերակուրների հետ, այն մարդաթելի անբաժանելի զույգն է:
Պաքսիմատ 0.5 բաժ.
Ընկույզ 0.5 բաժ.
Աջիկա 1 ճ.գդ.
Կարմիր կծու պղպեղ 0.5 ճ.գդ.
Քիմիոն 0.5 թ.գդ.
Ջուր 0.5 բաժ.
Նաշարաբ 0.75 ճ.գդ.
Բուսայուղ 2-3 ճ.գդ.
Պատրաստման եղանակը
Պաքսիմատը, կծու պղպեղն ու քիմիոնը լցնել թասի մեջ, վրան ջուր ավելացնել, թողնել մոտ 1 ժամ: Ընկույզը մանրացնել, լցնել նախորդ զանգվածի վրա, ավելացնել նռան դոշաբը, բուսայուղը, լավ խառնել, լցնել ափսեի մեջ, զարդարել ընկույզի կտորներով և մաղադանոսի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ձվով մարդաթել

տավարի միս տավարի միս 400 գրամ

ձու ձու 8 հատ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 0.5 ճաշի գդալ

սխտոր սխտոր 2 պճեղ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

պաքսիմատ պաքսիմատ 1 թեյի բաժակ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1880դրամ,
իսկ կալորիականությունը ` 813 կկալ