Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չեբուրեկ տավարի մսով

Ջրի մեջ 2 պտղունց աղ անել, ավելացնել կես թ.գդալ շաքարավազ, լցնել օղին, խառնել: Ալյուրը մաղել թասի մեջ, 1 թ.գդ. բուսայուղ ավելացնել, տրորել` մինչև յուղոտ փշուր ստացվի, ապա լցնել այս լուծույթը, պինդ խմոր հունցել, ծածկել, թողնել 30-40 րոպե հանգստանա: Հնդկաձավարը եփել, եփաջրից մի քիչ պահպանել: Սոխն ու համեմը մանր կտրտել, աղ ու պղպեղներ անել, համեմել տրորած զիրայով, լավ խառնել: Այս զանգվածը կիսել, մի կեսին տավարի միս ավելացնել, լավ հարել, ապա այնքան սառը ջուր լցնել, որ թանձր թթվասերի նման զանգված ստացվի, թողնել զանգվածը 30 րոպե հանգստանա: Եփած ու տրորած հնդկաձավարը լցնել սոխի մնացած կեսի վրա, ըստ անհրաժեշտության եփաջուր ավելացնել: Հանգստացած խմորից պարան ձևավորել, 60 գ չափի կտրտել, բարակ գրտնակել, 1-1.5 ճ. գդ. որևէ խճողակ դնել, խմորը վրա բերել, եզրերը լավ ամրացնել, երկու կողմից տապակել` մինչև ոսկեգույն դառնան, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չեբուրեկ տավարի մսով

ալյուր ալյուր 150 գրամ

ձեթ ձեթ 1 թեյի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

շաքարավազ շաքարավազ 0,5 թեյի գդալ

ջուր ջուր 0,5 թեյի բաժակ

օղի օղի 1 թեյի գդալ

տավարի միս տավարի միս 300 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

համեմ համեմ

հնդկաձավար հնդկաձավար 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1290դրամ,
իսկ կալորիականությունը ` 110 կկալ