Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չաշուշուլի

Տավարի փափկամիսը կտրատել: Սոխը մանր կտրատել: Միսն ու սոխը խառնել, լցնել սոտեյնիկի մեջ, ավելացնել  1-2 ճաշի գդալ ջուր, աղ, մարմանդ կրակով եփել, կափարիչը կիսաբաց թողնել: Եթե պետք է, նորից ջուր ավելացնել: Լոլիկները գցել եռացած ջրի մեջ, կեղևը հանել: Մանր կտրատել, լցնել մսի վրա, եփել ևս 5-6 րոպե: Կանաչին մանր կտրատել: Սխտորի ամեն պճեղը երեք-չորս մաս անել:  Պղպեղի սերմերը հեռացնել, օղակ-օղակ կտրատել: Կանաչին, սխտորը, դափնու տերևը, պղպեղը, համեմի սերմը լցնել մսի վրա, միասին եփել  ևս 5-6 րոպե: Կրակից վերցնել, կափարիչը փակել, թողնել կես ժամ: Մատուցելուց առաջ տաքացնել, կանաչիով զարդարել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չաշուշուլի

տավարի միս տավարի միս 1 կգ

սոխ սոխ 200 գրամ

լոլիկ լոլիկ 300 գրամ

սխտոր սխտոր 3 պճեղ

համեմ համեմ

ռեհան ռեհան

ուրց ուրց 4 ճաշի գդալ

համեմի սերմ համեմի սերմ 1 թեյի գդալ

կծու պղպեղ կծու պղպեղ 1 հատ

դափնու տերև դափնու տերև 2 հատ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3080դրամ,
իսկ կալորիականությունը ` 216 կկալ