Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չաբուգուլի

Տավարի փափկամիսը տափակ կտորներով կտրատել, ծեծել, հետո մանրացնել: Միսը դնել կաթսայի մեջ, մարմանդ կրակով եփել նախ իր սեփական հյութի մեջ, ապա երբ այն ցամաքի, մի քիչ ջուր ավելացնել և դափնու տերև: Սոխն օղակ-օղակ կտրատել, տապակել յուղով, մինչև դառնա ոսկեգույն: Վրան ալյուր ցանել, խառնել և տապակել ևս մի քանի րոպե: Սոխեռածը լցնել մսի վրա: Սոխեռածի թավայի մեջ մի բաժակ ջուր լցնել, եռացնել, լցնել մսով կաթսայի մեջ: Ավելացնել ճզմած սխտորը, օղակ-օղակ կարմիր կծու պղպեղը, ընկույզը, համեմի սերմը, աղ ցանել: Հինգ րոպեից վերցնել կրակից: Մատուցելիս կտրատած համեմ շաղ տալ վրան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չաբուգուլի

տավարի միս տավարի միս 500 գրամ

դափնու տերև դափնու տերև 2 հատ

սոխ սոխ 3 գլուխ

յուղ յուղ 4 ճաշի գդալ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

սխտոր սխտոր 3 պճեղ

ընկույզ ընկույզ 200 գրամ

համեմի սերմ համեմի սերմ 2 թեյի գդալ

համեմ համեմ 4 ցողուն

կծու պղպեղ կծու պղպեղ 1 հատ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2800դրամ,
իսկ կալորիականությունը ` 155 կկալ