Բիթլիսի քուֆթա
Պատրաստեք բիթլիսի քուֆթա հետևյալ բաղադրատոմսով
Բիթլիսի քուֆթա շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այս ուտեստն առաջին հերթին մեզ հիշեցնում է մեր մեծ հայրենակցին` Վիլյամ Սարոյանին, որ շատ կապված էր իր բիթլիսյան արմատներին, տատիկի և մոր խոհանոցին:

Ինչպես պատրաստել բիթլիսի քուֆթա
2 գլուխ սոխը մանր կտրտել, կարագով տապակել` մինչև թեթևակի դեղնի, համեմել աղ ու սև պղպեղով, ավելացնել մանր կտրտած մաղադանոսն ու համեմը, թողնել այն թառամի, կրակից վերցնել, սառեցնել: Աղացած ոչխարի կամ տավարի միսը գցել թասի մեջ, ավելացնել բլղուրը, աղ ու կարմիր քաղցր պղպեղ ավելացնել, ձեռքը սառը ջրի մեջ թրջել և միսը լավ հունցել. այն պետք է էլաստիկ և կպչուն դառնա: Զանգվածից ձվի մեծության գնդեր պատրաստել, մեջը փոս անել, սոխեռած դնել, վերականգնել գնդի ձևը: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բիթլիսի քուֆթաները եփել` մինչև ջրի երես բարձրանան: Սոխը կիսաօղակների կտրտել, բուսայուղով տապակել, ավելացնել լոլիկի մածուկ, համեմել աղ ու կարմիր պղպեղով: Քուֆթաները դնել ափսեի մեջ, վրան սոխեռած լցնել / սոխեռածին կարելի է նաև գազար ավելացնել/, կտրտած կանաչի շախ տալ: