Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բիգուս

Խոզի միսը մանր կտրատել: Վերցնել հաստ հատակով կաթսա, բուսայուղ լցնել, տաքացնել: Ավելացնել խոզի միսը: Երբ մսից դուրս եկած հեղուկը լրիվ գոլորշիանա, ավելացնել մանրացված սոխն ու աղ ցանել վրան: Մեկ-երկու րոպե անց ավելացնել քերած գազարը: Տապակել մինչև պատրաստ լինելը: Ավելացնել մանր կտրատած երշիկը և կիսած սալորները: Շարունակել տապակել, անընդհատ խառնել: Կաղամբը բարակ գեղեցիկ շերտերի բաժանել: Լցնել կաթսայի մեջ, խառնել: Մոտավորապես կես լիտր ջուր լցնել վրան, ըստ ճաշակի աղ ցանել: Կափարիչը փակել և եփել, մինչև կաղամբը գրեթե պատրաստ լինի: Ավելացնել կեչուպ և համեմունքներ: Վերջում բիգուսի մեջ լցնում ենք սամիթը: Բիգուսը հրաշալի համադրվում է թթվասերի հետ. ամեն ափսեի մեջ մեկ գդալ թթվասեր դնելով մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բիգուս

խոզի միս խոզի միս 400 գրամ

կաղամբ կաղամբ 800 գրամ

գազար գազար 2 հատ

սոխ սոխ 2 գլուխ

ապխտած երշիկ ապխտած երշիկ 200 գրամ

կետչուպ կետչուպ 100 մլ

սալոր սալոր 8 հատ

սև պղպեղ սև պղպեղ

սամիթ սամիթ

աղ աղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2500դրամ,
իսկ կալորիականությունը ` 144 կկալ