Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել արցախյան տապակա

Կարտոֆիլը օղակ-օղակ կտրատել: Սմբուկը երկար շերտերի բաժանել: Պղպեղի սերմատուփը հեռացնել, խոշոր կտրատել պտղամիսը: Տապակել նախ կարտոֆիլը, ապա սմբուկն ու պղպեղը: Շուռ տալ բանջարեղենը, աղ ցանել: Տապակված բանջարեղենը հանել, դասավորել ափսեի մեջ: Հետո տապակել միսը: Մինչ միսը տապակվում է, կտրատել սոխը: Մսի վրա չոր ռեհան և Աշտարակ սոուս լցնել: Սոխի օղակները նույնպես տապակել: Լոլիկը կիսել, կտրատել, մսի հետ տապակել: Տապակված միսը դնել բանջարեղենի կողքին, վրան դնել սոխի ու լոլիկի շերտերը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արցախյան տապակա

գառան միս գառան միս 300 գրամ

լոլիկ լոլիկ 1 հատ

սմբուկ սմբուկ 1 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

պղպեղ պղպեղ 1 հատ

ռեհան ռեհան

աղ աղ

սոուս սոուս

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1320դրամ,
իսկ կալորիականությունը ` 185 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5