Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ակուրմա

Ոչխարի փափկամսի թաղանթը հեռացնել, լվանալ, մանր կտրատել: Դմակի յուղը ևս լվանալ, մանր կտրատել, մսի հետ դնել չուգունե կաթսայի մեջ, կափարիչը փակել և մարմանդ կրակով շոգեխաշել: Ընթացքում կարելի է  1 – 2 բաժակ եռացող ջուր ավելացնել: Պատրաստի մսի վրա աջիկա լցնել, ավելացնել աղի հետ ծեծած սխտոր, համեմ, համեմի սերմ, ուրց: Եվս  15 – 20 րոպե շոգեխաշել: Պատրաստի ակուրման տեղափոխել կափարիչով էմալապատ կամ կավե ամանի մեջ և պահել սառը տեղում: մատուցելուց առաջ տաքացնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ակուրմա

ոչխարի միս ոչխարի միս 1 կգ

գառան դմակ գառան դմակ 100 գրամ

սխտոր սխտոր 5 պճեղ

կանաչի կանաչի 1 ճաշի գդալ

աջիկա աջիկա 2 ճաշի գդալ

ուրց ուրց

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2760դրամ,
իսկ կալորիականությունը ` 264 կկալ