Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել իտալական սմբուկով նավակներ

Սմբուկները երկարությամբ կիսել, միջուկը խաչաձև թեթևակի կտրել առանց կեղևը վնասելու: Ներսի կողմից տապակել բուսայուղի մեջ 2-3 րոպե և միջուկը զգուշորեն հանել: Մեկ այլ թավայի մեջ տապակել սոխը, ավելացնել սխտորը, ապա` լոլիկը իր հյութի հետ, կեչուպը, համեմունքները, շաքարավազը, սմբուկի միջուկը: Այդ ամենը տապակել, աղ, պղպեղ ցանել: Վերցնել սմբուկից ստացված նավակները, լցոնել ստացված միջուկով: Վրան մոցարելլա պանիր ցանել և 5-10 րոպե դնել ջեռոցի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք իտալական սմբուկով նավակներ

սխտոր սխտոր 2 գլուխ

սոխ սոխ 2 գլուխ

սմբուկ սմբուկ 6 հատ

օրեգանո օրեգանո 10 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի գդալ

պահածոյացված լոլիկ պահածոյացված լոլիկ 400 գրամ

կետչուպ կետչուպ 70 գրամ

մաղադանոս մաղադանոս

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1110դրամ,
իսկ կալորիականությունը ` 58 կկալ