Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թարխունի սոուսով ձուկ

Ձվի սպիտակուցներն ու աղը լավ խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, աղի մոտ կեսը տեղավորել, ձուկը դնել վրան, որովայնի մեջ աղ անել, թարխունի ճյուղ դնել, ձուկը պատել մնացած աղով, դնել նախօրոք 200* տաքացրած ջեռոցը, եփել 20-25 րոպե: Կապառը լցնել սոտեյնիկի մեջ, դնել կրակին. Հենց հեղուկը քաշվի` ավելացնել սպիտակ գինին, եփել` մինչև ծավալը կսկսվի պակասել, քիչ քիչ կարագի կտորներ դնել, թողնել հալվեն, ավելացնել կիտրոնի հյութը, կտրտած թարխունը, աղ անել, կրակից վերցնել: Ձկան աղե պատյանը կոտրել, փափկամիսը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, վրան լցնել սոուսը և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թարխունի սոուսով ձուկ

ձուկ իշխան ձուկ իշխան 850 գրամ

աղ աղ 500 գրամ

սպիտակուց սպիտակուց 4 հատ

կարագ կարագ 50 գրամ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

թարխուն թարխուն 1 փունջ

սպիտակ գինի սպիտակ գինի 100 մլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2440դրամ,
իսկ կալորիականությունը ` 334 կկալ